կարևոր
3622 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-19 16:22
Քաղաքական

«Baku TV»-ն թիրախավորում է մի շարք հայ պատմաբանների ու ԳԱԱ-ին՝ ադրբեջանական կեղծարարությունները բացահայտելու համար․ ադրբեջանագետ

«Baku TV»-ն թիրախավորում է մի շարք հայ պատմաբանների ու ԳԱԱ-ին՝ ադրբեջանական կեղծարարությունները բացահայտելու համար․ ադրբեջանագետ

Ադրբեջանական «Baku TV» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ թիրախավորում է մի շարք հայ պատմաբանների ու Գիտությունների Ազգային Ակադեմիան՝ ադրբեջանական պատմական կեղծարարությունները բացահայտելու համար։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը նշում է, որ «այն տարածքները, որտեղ հայեր են ապրում, պատկանում են ադրբեջանցիներին, իսկ Հայաստան անունով պետություն մեկ դար առաջ առհասարակ չի եղել․․․»։ 

Իհարկե, կարող ենք անհեթեթություն համարել սա, քանի որ պատմական փաստերը հակառակի մասին են խոսում։ Բայց, երբ ՀՀ ներկայիս իշխանություններն են փորձում վերաշարադրել հայոց պատմությունն ու հարցեր առաջացնել մեր արմատի ու ծագումնաբանության մասին, հասկանում ես, որ այս քարոզչությունը իրապես շատ վտանգավոր է և հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։ Ավելին, Բաքուն այս թեման դարձնում է քաղաքական օրակարգի մաս, իսկ ՀՀ ԱԳՆ-ն դա թողնում է անպատասխան։

Առհասարակ, ցանկացած վտանգավոր զարգացմանը նախորդում է քարոզչությունը, մարդկանց ուղեղների լվացումը, որից հետո լինում են գործողություններ, ուստի պետք չէ թերագնահատել քարոզչության դերը»։

Տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։