Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավը, ու այդ առիթով "հեղափոխականների" հրճվանքը միայն մեկ պատճառ ունի։
Վազգեն Մանուկյանն ընտրություններ չի կեղծել, չի թալանել, մարդ չի սպանել, օլիգարխ չի եղել, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հետ կապ չի ունեցել, ավազակապետ չի եղել, ՍԴ անդամ չի, անգամ սովորական դատավոր չի եղել ու նույնիսկ թաթար-մոնղոլ լինելու մեջ չի մեղադրվել։
Սակայն մի մեծ մեղք ունի՝ եղել է Ղարաբաղյան շարժման ղեկավար ու երբ Արցսխի 40 %-ը ադրբեջանցիները գրավել էին, իսկ մնացած 60%-ը հարցականի տակ էր, նշանակվել է ՊՆ նախարար ու հաղթանակներով հեռացել է պաշտոնից։ Այ դա աններելի հանցանք է։
Այս ամենն արդեն օրինաչափություն է։
Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավն արդեն մաքուր վիճակով ցույց է տալիս, թե ինչը չի ներում գործող հեղափոխական իշխանությունը՝ թիրախում Արցախն է ու զինված ուժերը։