|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Երկիր»-ի հետ զրույցում որակեց որպես «մեր դիվանագիտության լուրջ բացթողում, արտաքին գործերի նախարարության աններելի ձախողման արդյունք»:
Քաղաքագետը համոզված է, որ Հայաստանն ամեն ինչ պետք է աներ այդ ուղղությամբ եւ հավակներ այդ պաշտոնին, իր հայտով էլ խոչընդոտեր Ադրբեջանի անդամակցությանը: Հովհաննիսյանը համոզված է, որ սխալն իր բացասական հետեւանքները կունենա առաջիկա երկու տարիներին: Այդ տարիները որակելով «վճռորոշ»` նա նշեց, որ կատարվածի պատասխանատվություն պետք է կրի անձամբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Նա պարզապես պարտավոր է այդ պատասխանատվությունը կրել, Նալբանդյանը պետք է հրաժարական տա»,- հայտարարեց Հ. Հովհաննիսյանը: