|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը խստորեն դատապարտեց ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբավորման անդամներին, ասելով, որ նրանք չեն համաձայնվում հանձնել այնտեղ գտնվող վիրավորներին ու բուժանձնակազմին: «Այն պահից, երբ նրանք պատանդ վերցրեցին շտապօգնության անձնակազմին, այդ պահից սկսած նրանք ահաբեկիչներ են: Այդ պահից սկսած պետությունը, ուժային կառույցները իրավունք ունեն կիրառելու օրենքով նախատեսված ցանկացած միջոց ` պատանդներին ազատ արձակելու համար»,- ասաց Իսագուլյանը:
Նրա խոսքով` իրենց ապստամբներ համարողները, եթե պետք է թաքնվեն բուժքույրերի հետևում, ուրեմն էլ ի՞նչ որակավորում պետք է տալ նրանց: «Սա աններելի է, ԱՍԱԼԱ-ն չպետք է խառնել այս խնդիրներին, և պետք չէր ստախոս անվանել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին»,- ասաց Իսագուլյանը` քննադատելով Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունները: