Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՀԱՕԿ-ը որոշել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: Այս առիթով Yerkir.am-ը զրուցեց ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, համամիութենական կարգի մրցավար, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի հետ:
«Շատ ուրախ ու երջանիկ ենք, որ սամբոն նույնպես ընդգրկվել է այն մարզաձևերի շարքում, որոնք պետք է Հայաստանը ներկայացնեն Բաքվի Եվրոպական խաղերում: Պատրաստվում ենք մեկնել Բաքու ուժեղագույն կազմով: Թույլ կազմով ներկայանալը Բաքվի մրցաշարին, ուղղակի աններելի է, և յուրաքանչյուր մարզաձևում պարտավոր ենք մեր ուժեղագույն կազմով ներկայանալ»,- նշեց նա:
Խոսելով անվտանգության մասին` Հայրապետյանն ասաց. «Եթե անվտանգության երաշխիքներ չլինեն, ապա ՀԱՕԿ-ը նման որոշում չէր ընդունի»:
Իսկ դիտարկմանը, թե կկարողանա՞ն մարզիկներն իրենց լավագույն կողմերով հանդես գալ նման բարոյահոգեբանական բարդ իրավիճակում, պատասխանեց. «Ես չեմ ընդունում այդ տեսակետը: Զարմանում եմ, որ կան մարզաշխարհի ներկայացուցիչներ, ովքեր կամքից այդքան թույլ են: Դեմ եմ նման խոսակցություններին: Եթե ՀԱՕԿ-ը որոշել է, որ պետք է մասնակցենք, ուրեմն մենք պարտավոր ենք ուժեղագույն կազմով մեկնել Բաքու և ամեն ինչ անել` հաղթանակի հասնելու համար: Սա է իմ տեսակետը»: