կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 10:53
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկյան զորքերը Սիրիայում «հայտնվել են ծուղակում». Պենտագոնի ղեկավար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկյան զորքերը Սիրիայում «հայտնվել են ծուղակում». Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը հայտնվել են «վատ դրության մեջ»:

«Ամերիկյան զորքերը հայտնվել են սիրիական բանակի միջև, որոնք գնում են հյուսիս՝ թուրքական բանակին հակահարված տալու»,-  պարզաբանել է նա ու հավելել, որ ամերիկյան բանակը «ծուղակում է հայտնվել»:

«Դրությունը Սիրիայում ժամ առ ժամ վատթարանում է»,- հայտնել է Էսպերը և հավելել, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ագրեսիան դադարեցնելու կոչ է անում, սակայն չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի դեմ՝ հանուն սիրիացի քրդերի պաշտպանության:

Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը տարածաշրջանում բավականաչափ ուժ չունի՝ «թուրքական զորքերի հարձակումները դադարեցնելու համար»:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը հայտնել էր, որ ԱՄՆ-ը ևս 1000 ամերիկացի զինվորականների դուրս կբերի Սիրիայի հյուսիսային շրջաններից Թուրքիայի գրոհների պատճառով, որոնք հնարավոր է ընդլայնվեն նաև դեպի հարավ և արևմուտք:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները սկսելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին: Թուրքիայի գործողությունները դատապարտել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով այն դադարեցնելու համատեղ կոչով:

Հավելենք, որ գործողությունների մեկնարկից հետո Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդերլանդները հայտարարել են Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին:

Տեսանյութն՝ այստեղ