|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիան Անկարայում այցով գտնվող` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցությունների ժամանակ դիմել է Վաշինգտոնին` Սիրիայում երկրի ռազմաբազաներն իրեն փոխանցելու կամ ոչնչացնելու կոչով: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Hurriyet-ը:
Թերթի անանուն աղբյուրների տեղեկության համաձայն` Թուրքիան կտրականապես դեմ է ԱՄՆ-ի 22 բազաների փոխանցմանը քրդերին, երբ ամերիկյան զորքերը կլքեն Սիրիան:
Հիշեցնենք, որ Բոլթոնը Թուրքիայում հանդիպել է երկրի նախագահի մամուլի քարտուղարի հետ, սակայն նրանց զրույցի բովանդակությունը մնացել է անհայտ: