|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հյուսիսային Սիրիայում ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի՝ արագ փոխվող մարտավարությունը ստիպում է այնտեղ գտնվող ամերիկյան զորամիավորումների հրամանատարներին արագ միջոցներ ձեռնարկել, որպեսզի պաշտպանեն իրենց զորքերը Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և սիրիական կառավարության ռազմական միավորումների գործողությունների սպասվող ակտիվացումից: Ամերիկացի զինծառայողների կարծիքով՝ դրանք ներկայումս ավելի վտանգավոր են, քան ԻՊ-ի մարտական ջոկատները, որոնց դեմ պայքարելու էլ իրենց ուղարկել էին. ըստ Yerkir.am-ի՝ գրում է The New York Times-ը՝ Պենտագոնում իր աղբյուրին հղումով:
Ամերիկացի հրամանատարները խնդրել են հանձնարարականներ տալ իրենց, թե ինչպես պետք է արձագանքեն տարբեր զինված միավորումների հարձակումներին, այդ թվում՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական կառավարական զորքերի, որոնք նախկինում էլ փորձել են գրավել տարածքները, որոնք վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից: Սակայն, ըստ թերթի աղբյուրի, Պենտագոնն այնպես էլ հստակ պատասխան չի տվել նրանց:
Ներկայումս ամերիկյան հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում, որ խուսափի Եփրատի դաշտավայրում այլ զորքերի հետ բախումներից, ընդ որում՝ այդ գործում զգալիորեն վստահում է ցածրաստիճան հրամկազմի ինտուիցիային, նախազգուշական զանգերին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձանց և օդից դիտարկումներին, որոնք, սակայն, եղանակային վատ պայմաններում դժվար է իրականացնել:
«Այդ զորքերը գտնվում են վտանգի մեջ՝ առանց հստակ հասկանալու, թե ինչ նպատակի պետք է հասնեն, և առանց իրենց երկրի քաղաքական աջակցության, եթե կամ, ավելի հավանական է, երբ ԱՄՆ-ի հակառակորդներից մեկը որոշի նրանց վրա հարձակվել»,- կարծիք է հայտնել Վաշինգտոնի Պատերազմի հիմնախնդիրների ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Ջենիֆեր Կաֆարելան: