կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-25 13:13
Աշխարհ

Վերականգնումից հետո վերաբացվել է Հալեպի թանգարանը

Վերականգնումից հետո վերաբացվել է Հալեպի թանգարանը

Սիրիայի Հալեպ քաղաքի թանգարանը, որն իր նշանակությամբ երկրորդն է երկրում Դամասկոսի թանգարանից հետո, 2013 թվականից ի վեր առաջին անգամ՝ հոկտեմբերի 24-ին, վերսկսել է իր աշխատանքը: Թանգարանի վերակառուցումը և վերաբացումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ըստ Սիրիայի զբոսաշրջության նախարարության մամուլի տեղեկագրի՝ թանգարանի պահոցներում գտնվում է առնվազն 50 հազար ցուցանմուշ: Սիրիական պատերազմի թեժ շրջանում թանգարանի պահոցներից ցուցանմուշները տեղափոխվել էին Դամասկոսի ազգային թանգարան:

Թանգարանի տնօրեն Ահմադ Ուսմանը մանրամասնել է, որ թանգարանն ունի հինգ բաժին, որոնք նվիրված են նախապատմական դարաշրջանին, հին Սիրիային, դասական արվեստին, իսլամական ժամանակաշրջանին և ժամանակակից արվեստին:

Հալեպի թանգարանը բացվել է 1931 թվականին, իսկ նոր շենքը կառուցվել է 1966 թվականին:

Դամասկոսի ազգային թանգարանն այցելուների համար վերաբացվել Է 2018 թվականի հոկտեմբերի 28-ին: