|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |

Ապտերայի անտիկ թատրոնը, որը գտնվում է Հունական Կրետե կղզում, 17 դար տևած լռությունից հետո վերաբացվել է. հայտնում է greece10best.com-ը:
Հունական ամենամեծ կղզում գտնվող պատմական այս հուշարձանի վերականգնումից հետո առաջին ցուցադրված ներկայացումը եղել է Հոմերոսի «Ոդիսևս»-ը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Chania Antiquities Ephorate»-ի կողմից: Ներկայացման մուտքն ազատ է եղել բոլոր թատերասերների համար:
Թատրոնը միշտ շատ կարևոր դերակատարում է ունեցել անտիկ քաղաքների հասարակական կյանքում: Անտիկ Ապտերայում թատրոնը կառուցված է եղել կղզու հարավային կողմում` Սպիտակ լեռներին դեմ հանդիման (հուն.`Լեֆկա Օրի): Թատրոնի կարևորագույն մասերն են բեմը, նվագախմբի համար նախատեսված տեղը և ամֆիթատրոնը: