Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի պատճառով վեց շաբաթ տևած արգելափակումից հետո Իսլանդիան պատրաստվում է վերաբացվել. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ Travel and leisure-ին հղումով։
Նշվում է՝ վիրուսի բռնկման ողջ ընթացքում Իսլանդիայում գրանցվել է միայն հաստատված 1.799 դեպք, որից 10՝ մահվան: Իսլանդիան երկրում պիկի ընթացքում ամեն օր հայտնում էր ընդամենը 106 դեպքի մասին: Այժմ ամենօրյա հաղորդվող դեպքերը մեկ թվանշանով են, երբեմն նույնիսկ զրոյական:
«Ես չէի սպասում, որ ապաքինումը շուտ կլինի», - Associated Press գործակալությանն ասել է Իսլանդիայի գլխավոր համաճարակաբան Թորոլֆուր Գուդնասոնը:
Չնայած Իսլանդիայի բնակչությունը փոքր է՝ 360,000 մարդ, այնուամենայնիվ, երկրի արագ արձագանքմանը և մահվան ցածր ցուցանիշը վերագրվում են COVID-19 թեստավորման առատությանը: Խիստ փորձարկումն օգտագործվում էր վարակված մարդկանց հայտնաբերելու և մեկուսացնելու համար, նույնիսկ եթե նրանք որևէ ախտանիշ չէին ցույց տվել:
Հավելվում է՝ վեց շաբաթվա ընթացքում Իսլանդիան թեստավորել է իր բնակչության ավելի քան 13 տոկոսին (մոտ 50 000 մարդ). այն ի համեմատ աշխարհի ցանկացած այլ երկրի ամենամեծ մասնաբաժինն է կազմում: