|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հալեպի պետական թանգարանը հաճախ հայտնվում է զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում:
Ըստ «Գանձասար»-ի՝ հուլիսի 13-ին Սիրիայի թանգարանների և հնությունների տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի պետական թանգարանի հրթիռակոծումը:
Երեկ ահաբեկիչները տասնյակ հրթիռներով դարձյալ հրթիռակոծել են թանգարանը, ինչի արդյունքում այն կրել է նյութական մեծ վնասներ:
Նշենք, որ Հալեպի պետական թանգարանը հիմնվել է 1931-ին և ներառում է Հալեպի և աշխարհի կարևորագույն հնություններն ու գանձերը: