Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով.
«Սոս Սարգսյանն այսօր կդառնար իննսուն տարեկան։ Երևանում՝ Տերյան 37 հասցեում, այն տան պատին, ուր ապրել էր Սոսը, ցուցատախտակին ավելացավ Սոսի կիսադեմը՝ իմաստուն, անանձնական խոհը դեմքին…..
Սոսի հետ շատ եմ խոսում, մտքիս մեջ կամ բարձրաձայն․․․Նա չափանիշ էր, նշաձող, ոնչով չլցվող անապակ տարածք՝ մեր հանճարների երակից սերած։
Համաձայն չեմ՝ կան անփոխարինելի մարդիկ։ Սոսը հենց այս տեսակն է, և որքան հեռանում եմ նրա բացակայությունից՝ զգացողությունս առավել զգալի է դառնում, նրա բացը՝ չլրացվող ու տխուր։
Իհարկե, կարող ենք մխիթարվել նրա ժառանգությամբ, նրա անունը կրող Համազգայինի պետական թատրոնով։ Այն թատրոնով, որ Սոսը հիմնեց քսանհինգ տարի առաջ՝ պատերազմի ամենօրյա ցավով ու տագնապով ապրող Հայաստանում․ Սոսը թատրոն էր ծնում, որովհետև հին աշխարհի իմաստունների պես գիտեր՝ թատրոնը պետություն է կերտում։
Թատրոնը կա՝ երիտասարդ, թրթռուն, արարող, Սոսի ժառանգությունն ու նրան սիրողներն էլ կան, բայց ՍՈՍը չկա, Սոսի տեսակը չկա։
Եթե անկեղծ՝ գիտեմ, թե ինչու է այսօր Սոսի բացակայությունն առավել քան զգալի, չլրացվող ու դառնացնող։
Չկա այսօր մտավորական-քաղաքացու այդ տեսակը՝ ՆԱՀԱՊԵՏ տեսակը, որ իր անխառն, անկաշառ, ազնիվ ներկայությամբ մեզ մեր հոգու ու խղճի տեղը հիշեցնի, մեզ դրդի ապրել հաղթանակած երկրի երազանքով, մեզ թույլ չտա իջնել ինքնանվաստացման ճղճիմ հատակը, թույլ չտա այսքան աղքատացնել մեր ինքնության կենսական տարածքները։
Սոս, կարոտում եմ քեզ․․․ ու ինչ լավ է, որ քո տարածքներում ապրելու բարեբախտությունն եմ ունեցել»,-գրել է նա: