| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն տեղեկացրել ենք, որ մայիսի երեքին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք ընթանալու են 11 ընտրատարածքների 279 ընտրատեղամասերում: Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է:
Նշենք, որ Երևանում ևս ընտրատեղամաս կա` ԼՂՀ ներկայացուցչության շենքը:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ արդեն ցուցակագրված է 99880 ընտրող: Հարկ է նշել, որ դիտորդական առաքելությամբ Արցախ են ժամանել և դեռ կժամանեն օտարերկրյա դիտորդներ, ինչպես նաև` արտասահմանյան մի շարք երկրների ԶԼՄ ներկայացուցիչներ` լուսաբանելու Արցախի խորհրդարանական ընտրությունները:
ԼՂՀ ԿԸՀ մամուլի պատասխանատուի ներկայացմամբ` միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններ ներգրավված չեն դիտորդական առաքելություն իրականացնելու մեջ: Վերջինս տեղեկացրեց, որ Արցախ են ժամանել շուրջ իննսուն օտարերկրյա ներկայացուցիչներ ` իրականացնելու դիտորդական առաքելություն: Այդ երկրների թվում են Գերմանիան` Բունդեսթագի ներկայացուցչի մակարդակով ներկայացված, Կանադան, Ռուսաստանի Դաշնությունը, Կիպրոսը, Ֆրանսիան, Մեքսիկան, Բելգիան և այլք: