|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քրդական «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» (SDC) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդը հայտարարել է, որ թուրքական զորքերը քիմիական զենք են կիրառել «Խաղաղության ակունք» գործողության ընթացքում, փոխանցում է Rudaw պորտալը:
Ահմեդը պնդում է, որ Թուրքիան օգտագործել է սպիտակ ֆոսֆոր, որն արգելվում է մի շարք միջազգային կոնվենցիաներով: Նա ցուցադրել է քիմիական նյութերից այրվածքներ ստացած երեխաների լուսանկարները: Ահմեդը հայտարարել է, որ չեն կարող փորձաքննություն անցկացնել, քանի որ քրդերը նման հնարավորություն չունեն։
Ըստ նրանց՝ ռազմական գործողությունների պատճառով 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը, այդ թվում՝ երեխաներ։ 300 մարդ անհայտ կորած է համարվում: Թուրքիայի զինված ուժերը գնդակահարել են բանտարկյալներին և բռնություն գործադրել տեղի բնակչության նկատմամբ: