|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Համացանցում էլեկտրոնային նամակներ են հայտնվել, որոնք ապացուցում են, որ հնարավոր է` Սպիտակ տունը հավանություն տա քիմիական զենքի կիրառմանը Սիրիայում, այնուհետեւ դրանում Ասադին մեղադրելու եւ օտարերկրյա զորքեր մտցնելու նպատակով. գրում է The Daily Mail-ը:
Նամակագրությունը բրիտանական Britam Defence ընկերության երկու բարձրաստիճան աշխատակիցների միջեւ է: Դրանցից պարզ է դառնում, որ ծրագիրը հավանության է արժանացել Վաշինգտոնի կողմից եւ ֆինանսավորվում է Կատարից, իսկ իրականացնողները լինելու են սիրիացի ապստամբները:
Թերթը տեղեկացնում է, որ Britam Defence-ը եւ ԱՄՆ պետքարտուղարությունը դեռեւս չեն պատասխանել իրենց` տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին:
Իսկ ո՞վ է նամակները հրապարակել համացանցում: Ըստ թերթի` մալայզիացի հաքեր: