Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զինված ընդդիմությունը Սիրիայում զարին քիմիական զենք է օգտագործել: Դա են վկայում ՄԱԿ-ի` Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումները հետաքննող հանձնաժողովին գազից տուժածների եւ բժիշկների ներկայացրած տվյալները: Այդ մասին երեկ իտալական RSI հեռուստաալիքին հայտնել է հանձնաժողովի անդամ, ՄԱԿ-ի `Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի նախկին գլխավոր դատախազ Կարլա դել Պոնտեն. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Ելնելով այն վկայություններից, որ մենք հավաքել են, ապստամբները քիմիական զենք են կիրառել ` զարին գազը»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ ներկայացնում է անցյալ շաբաթ հանձնաժողովի անդամների պատրաստած զեկույցի բովանդակությունը:
Ըստ նրա` իրեց հետաքննությունը դեռեւս հարկավոր է վերստուգել լրացուցիչ վկայությունների միջոցով, սակայն տվյալ պահին պարզել են, որ միայն ընդդիմադիրներն են զարին կիրառել: