|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնում է, որ տեղեկություններ է ստացել, որոնք ապացուցում են՝ Իդլիբում ահաբեկչական խմբավորումների կողմից քիմիական զենք կիրառելու անհաջող փորձի մասին. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մարտի 3-ին ահաբեկչական Հայաթ Թահրիր աշ-Շամ խմբավորման դեմ սիրիական կառավարական ուժերի պատասխան գործողությունների ժամանակ անհերքելի ապացույցներ են ստացվել՝ Իդլիբի ապաէսկալացիոն գոտու արևելյան մասում քիմիական զենք կիրառելու անհաջող փորձի վերաբերյալ», - նշվում է կենտրոնի հայտարարության մեջ:
Անհաջող փորձի պատճառը, ըստ կենտրոնի, անհրաժեշտ փորձի ու թունավոր քիմիկատների հետ աշխատել չիմանալու բացակայությունն է: Պատահարի հետևանքով ահաբեկիչները քիմիական թունավորում են ստացել. հայտնում է Yerkir.am-ը: