կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-08 12:44
Առանց Կատեգորիա

Թուրքերը քրդերի դեմ քիմիական զենք են կիրառել

Թուրքերը քրդերի դեմ քիմիական զենք են կիրառել

Թուրքիայի կառավարությունը ստիպված է եղել համաձայնել, որ հետաքննություն կատարվի հոկտեմբերի 19-ին Կազան հարթավայրում քրդերի դեմ իրականացված գործողության կապակցությամբ:

 

Mignews.com-ը տեղեկացնում է, որ ակտիվիստները ցուցադրում են թուրքական օդուժի հարվածների հետեւանքով զոհված 24 քուրդ գրոհայինների խեղված ու սեւացած դիակների լուսանկարներ: Նրանք վստահեցնում են, որ նման վիճակում դիակները կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ քիմիական զենք է կիրառվել:

 

Թուրքիայի վարչապետ Էրդողանը Կաննում G20-ի հանդիպման ժամանակ հրապարակավ հերքել է այդ մեղադրանքները` դրանք «հերյուրանք» որակելով:

 

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ թուրքերը մեղադրվում են քիմիական զենք կիրառելու մեջ: Գերմանական Der Spiegel ամսագիրն անցյալ տարի հոդված էր տպագրվել, որում թուրքերին նման մեղադրանք էր ներկայացվում:

 

Լոնդոնում գործող թուրքական կայքերից մեկի խմբագիր Ռոջվադեհ Մուստաֆան պնդում է, որ թուրքական իշխանությունները հերձել են զոհվածներին, սակայն հրաժարվել են հրապարակել արդյունքները: «Դա մեզ մտահոգում է: Ես չեմ պաշտպանում անջատողականներին, սակայն յուրաքանչյուրն արժանապատվորեն մեռնելու իրավունք ունի»,- ասել է նա: