|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ես ծնվել, մեծացել եմ Ղարաբաղում։ Երբ մի ժողովուրդ մի տեղ ապրում է, այդ ժողովուրդը իր ապրելու տեղում հետք է թողնում։ Հետքը դա պատմամշակութային ժառանգությունն է, դա եկեղեցիներն են։ Եվ կարող եմ ասել միանշանակ, որ Ղարաբաղում, բացի մզկիթից Շուշիում որևէ այլ մշակութային ժառանգություն, պատմական ժառանգություն Ադրբեջանը չուներ: Երբ Հայաստանի ղեկավարը ասում է այդպիսի բաներ, դա նշանակում է, որ ուզում է դուր գալ մեկ ուրիշին, ծառայում է ոչ թե հայկական շահերին, այլ ծառայում է Ադրբեջանի շահերին:
Սիրելի ժողովուրդ, ընտրությունը դժվար ընտրություն է լինելու, որովհետև մենք պետք է հասկանանք, մենք ինչ ենք ընտրում, ընտրում ենք Հայաստան, թե ընտրում ենք Արևմտյան Ադրբեջան: Եթե ընտրում ենք Արևմտյան Ադրբեջան, ուրեմն իմացեք, որ այս ամբողջ տարածքը Ադրբեջանի համար Արևմտյան Ադրբեջան է: Իրենք աչք ունեն այս հողերի վրա, աչք ունեն այս ամեն ինչի վրա և Սևանը անվանում են Գյոյչա: Սա՞ ենք մենք ուզում: Չեմ կարծում, որ մենք սա սրան կողմնակիցն ենք: Հետևաբար պետք է ճիշտ ընտրություն կատարենք: Հետևաբար պետք է հասկանանք, որ նա նաև ձեր ճիշտ ընտրությամբ դուք ոչ միայն կապահովեք ձեր տների, ձեր հայրենիքի անվտանգությունը, այլ հնարավորություն կտաք տնտեսական զարգացման համար»,- այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։