Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանից սպառազինության ձեռք բերման գործընթացն «առողջ» վիճակում է. «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հաջորդ 8 Սու-30-ները կբերվեն, երբ ժամանակը գա»,- հավելեց նա:
Հարցին` ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ բանակը զինվում է «խիստ», արդյո՞ք կան դրա հնարավորությունները, նախարարը պատասխանեց, որ հնարավորություններ կան և համապատասխանում են թե' տնտեսական, թե' ժողովրդագրական տվյալներին:
Հարցին՝ սպառազինական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերականգնվա՞ծ է, Տոնոյանը պատասխանեց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հավասարակշռության չի ձգտում: «Պաշտպանության նախարարությունը ձգտում է առավելության»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` գերիների փոխանակման վերաբերյալ հայտարարությանը, որ դա հումանիտար քայլ է, Դավիթ Տոնոյանը շեշտեց. «Դրա վերաբերյալ կոնկրետացում է գնում, աշխատանքներ, բանակցություններ են ընթանում, որպեսզի հասկանանք՝ ում ումով ենք փոխանակում: Դեռևս աշխատանքները գնում են»: