կարևոր
511 դիտում, 10 ժամ առաջ - 2025-01-21 17:57
Հասարակություն

Խեղճ ժողովրդին ասում են՝ վերջին կոպեկներդ գրի տեսնենք որն է, որ հասկանանք ոնց ենք քեզ քերում․ Աննա Գրիգորյան

«Բյուջեն լցնելու խնդիր ունեն էս մարդիկ, դրա համար է ավելացվել գույքահարկը, մնացած այլ հարկերը,  սա դեռ հերիք չէ, մարդուն ասում են՝ գնացեք հայտարարագրեք եկամուտները, որ դրանից էլ հարկենք։ 

Խեղճ ժողովրդին ասում են՝  վերջին կոպեկներդ գնա գրի տեսնենք որն է, որ հասկանանք ոնց ենք քեզ քերում»,-այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ բարձրաձայնելով եկամուտների հայտարարագրման համակարգի վերաբերյալ  իր մտահգոությունները։