Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է վարձու աշխատողների կամավոր առողջապահական ապահովագրության դեպքում այդ գումարը նրա եկամտահարկից նվազեցնել՝ 50 հազար դրամի չափով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց՝ 43 կողմ, 78 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:
«Խոսքը վերաբերվում է բժշկական ապահովագրության կամավոր ներդրման հնարավորությանը: Երկրում կան ապահովագրական ընկերություններ, որոնք այսօր արդեն իրականացնում են առողջապահության ապահովագրության ծառայություններ: Մենք հնարավորություն ունենք նախքան համընդհանուր բժշկական ապահովագրության անցնելը հնարավորություն տալ ոլորտը զարգացնելու: Քաղաքացիները՝ վարձու աշխատողները, որոնք կամավոր ապահովագրություն կիրականացնեն, ապա մինչև 50 հազար դրամի չափով իրենց եկամտային հարկից այդ գումարը կնվազեցվի»,-ասաց Թանդիլյանը:
Նրա կարծիքով՝ դա խթան է հանդիսանալու, որ վարձու աշխատողները ապահովագրեն իրենց առողջությունը:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշեց, որ նախագիծը ենթադրում է եկամտային հարկից նվազեցումներ: «Հիմնավորում կա, որ ծառայությունների որակը կբարձրանա, համակարգը կզարգանա, գին-որակ հարաբերակցությունը ավելի լավ մակարդակի կբարձրանա: Սակայն պետք է արձանագրենք, որ ապահովագրական ընկերությունները առաջարկվող 50 հազար դրամի սահմաններում առաջարկում են շատ թույլ ու ոչ հրապուրիչ ծառայություններ: Այս գումարները, որոնք պատրաստվում ենք բյուջեից տրամադրել, իրականում դրանց իրական շահառուն կլինեն ապահովագրական ընկերությունները: Աշխատողը կլինի պահանջատեր և դա կազդի որակի վրա, երբ աշխատողը կամավոր կերպով կվճարի այդ ծառայության համար, և այդ ժամանակ կլինի նորմալ մրցակցություն ու ծառայությունների որակի բարձրացում»,- ասաց Վարդանյանն ու կարծիք հայտնեց՝ եկամտահարկի հաշվին ինչ-որ հարցեր լուծելու մշակույթը սխալ է: