Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար նվեր է, ավելի շատ մտածում է Երևանի քաղաքապետի ընտրության, քան սահմանների պաշտպանության մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։
«Իհարկե, դրանք կարևոր են, բայց այսօր երկրն ուրիշ առաջնահերթություններ ունի, չէ՞։ Ո՞ւմ համար է կառուցում այդ ճեմուղիները, եթե թուրքն օրեցօր առաջ է գալիս։ Նիկոլինը խաղաղության օրակարգ չէ՝ հայրենազրկման օրակարգ է, այդ խաղաղությունը պարզապես ժողովրդին խաբելու համար է․ ասում է՝ որդ ի՞նչ եք ուզում, ասեք՝ տամ, միայն իմ իշխանությունը պահեմ։ Ժողովրդին էլ կերակրեմ հերթական ստով խղաղության մասին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․