Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն 59 կողմ և 22 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Երևանում հիփոթեքային վարկերին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգն աստիճանաբար հանելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել էր կառավարությունը, որով նախատեսվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար սահմանափակել, այնուհետև՝ հանել:
Այսպիսով՝ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ՝ երկրորդ գոտու համար ՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը: Այնուհետև 1.5 տարի դադար է առաջարկվում:
Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը: Իսկ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ այս տեսքով ներկայացված նախագծին դեմ են քվեարկելու և ներկայացնելու են իրենց առաջարկները։