կարևոր
4165 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-18 13:27
Հասարակություն

Մայիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 84 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 59,250 մլն դրամ

Մայիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 84 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 59,250 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 84 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 59,250 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40,250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3,5 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 52 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 13 մլն դրամ տուգանք,
  • hացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2,250 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5,250 մլն դրամ տուգանք,
  • շենքերի կառուցապատման ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 22 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5,5 մլն դրամ տուգանք,
  • շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 19 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4,750 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1,5 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութ, մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2,750 մլն դրամ տուգանք։

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 22 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 84 հարկ վճարողների ցանկը։