կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-21 10:23
Աշխարհ

Մենք չենք կարող թույլ տալ, որ Brexit-ի հարցով՝ խորհրդարանի նամակը ձգձգման հանգեցնի. Ջոնսոն

Մենք չենք կարող թույլ տալ, որ Brexit-ի հարցով՝ խորհրդարանի նամակը ձգձգման հանգեցնի. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարություն է տարածել,  ըստ որի՝ բրիտանական խորհրդարանը պետք է հստակ պատասխան տա իր առաջարկած՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրին. հայտնում է BBC-ն:

Մեծ Բրիտանիայի օրենսդրության համաձայն՝ Ջոնսոնը ստիպված էր նամակ ուղարկել Բրյուսել՝ Brexit-ը դարձյալ հետաձգելու խնդրանքով:

Խորհրդարանականներն ավելի վաղ տապալել էին Brexit-ի հարցով քվեարկությունը՝ դրա փոխարեն քվեարկելով ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու հետաձգման խնդրանքի օգտին, իսկ այս պահին բրիտանացի վարչապետն ուզում է, որ խորհրդարանականները երկուշաբթի քվեարկեն իր առաջարկած համաձայնագրի հարցով:

«Խորհրդարանը պետք է հստակ քվեարկի համաձայնագրի հարցով... Խորհրդարանականները ցանկանո՞ւմ են հարգել հանրաքվեն, ինչպես որ հայտարարում են, թե՞ նրանք ցանկանում են ամբողջությամբ խոչընդոտել Brexit-ի ընթացքին և չեղարկել այն»,- իր հայտարարության մեջ պարզաբանել է երկրի վարչապետն ու հավելել. «Մենք չենք կարող թույլ տալ, որ խորհրդարանի նամակը ձգձգման հանգեցնի»:

Նշվում է նաև, թե դեռևս անհայտ է՝ արդյո՞ք խորհրդարանի խոսնակը երկուշաբթի կրկնակի քվեարկության թույլտվություն կտա: