|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան Օվալաձեւ կաբինետի սեղանի դարակում իր համար «հոյակապ» նամակ է թողել, հաղարդում է Gazeta–ն՝ վկայակոչելով The Hill–ը։
«Սա նախագահական ավանդույթ է, կարծում եմ, դրանցից շատերը նույն ոճով են գրված։ Իրականում, ես զանգահարեցի նրան եւ երախտագիտությունս հայտնեցի նամակում հայտնած մտքերի համար», – հայտարարել է Թրամփը АВС հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով, թե նամակը «այնքան լավ էր գրված»։
Նախագահ Թրամփը հրաժարվել է լրագրողներին թույլ տալ ընթերցել Օբամայի նամակը՝ ընդգգծելով, թե այն ավելին էր, քան նախորդ նախագահների կատարած գրառումները։