Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը չի կարող տեղի ունենալ մեկ օրում, սակայն Արևմուտքի երկրները պետք է համակարգված կերպով շարժվեն այդ ուղղությամբ։ Այս մասին մարտի 7-ին Լոնդոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, իհարկե, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ կարող են արագ շարժվել, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են կախված մատակարարումներից: Միևնույն ժամանակ, մենք պետք է ձգտենք շարժվել միասին և մտածել նույն ուղղությամբ», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։