Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան անցյալ շաբաթ բռնազավթել է հունական տարածքից ևս մեկ կտոր։ Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասի հայտարարության համաձայն խոսքը գնում է Էվրոս գետի ափին գտնվող հողակտորի մասին, որը բաժանում է երկու երկրները։
Ավելի քան 35 թուրք զինվոր մտել և զբաղեցրել են 1.6 հեկտար այդ տարածքը, որն ամեն տարի այս օրերին անցնում էր ջրի տակ։ Թուրքերն այնտեղ ճամբար են խփել, իջեցրել հունական դրոշն ու կանգնեցրել թուրքականը։ Թուրքերը մերժել են հույների կողմից տարածքը լքելու պահանջները։
Դենդիասը հունական խորհրդարանում կոշտ քննադատության է արժանացել, երբ հայտարարել է, որ խոսքը գնում է ընդամենը մի քանի տասնյակ մետրների մասին և բոլոև հարցերը կարելի է լուծել միայն ընդհանուր հանձնաժողովի ստեղծմամբ։
Ընդդիմադիր «Սիրիզա» կուսակցությունը պահանջել է անհապաղ ասուլիս կազմակերպել և թուրքական ագրեսիվ գործողությունների դեմ։
France-Presse-ը հայտնում է, որ հունական ԱԳՆ-ն արդեն իր բողոքն է հայտնել թուրք գործընկերներին։