Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի ԱԳՆ-ն երկու նամակ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պահանջով, որպեսզի ճնշում գործադրեն Անկարայի վրա Սիրիայի Հասեքեի շրջանի ավելի քան 600 հազար բնակչության խմելու ջուրը արգելափակելու համար. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ SANA գործակալության հղումով։
«Թուրքիայի օկուպացիոն ուժերը և ահաբեկիչները շարունակում են իրենք հանցավոր գործողությունները Հասեքե քաղաքի և նրա շրջակայքի բնակչության նկատմամբ։ Թուրքական ռեժիմն արդեն երրորդ օրն է շարունակում է արգելափակել խմելու ջրի մատակարարումը։ Դա հանգեցրել է նրան, որ ավելի քան 600 հազար մարդ, որում մեծամասնություն են կազմում կանայք ու երեխաները, զրկվեն ջրից։ Ուլյուք ջրային կայանն այս պահին միակ ջրի աղբյուրն է», - նշվում է նամակում։
Սիրիայի ղեկավարությունը ՄԱԿ-ից պահանջում է քննադատել Թուրքիային հանցավոր գործողությունների համար և ստիպել դադարեցնել միջազգային նորմերի խախտումը։
Սիրիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Թուրքիան ոչ առաջին անգամ է նման գործողություն իրականացնում՝ Սիրիայում սեփական նպատակներին հասնելու համար։ Այսպես, թուրքական բանակը 2019 թ. հոկտեմբերին հարձակվել էր Ուլյուք կայանի վրա և վնաս հասցրել նրա ենթակառուցվածքներին. հայտնում է Yerkir.am-ը։