|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԵՄ անդամ մի շարք երկրներ կողմ են արտահայտվել Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելուն՝ կապված Անկարայի՝ Սիրիա ներխուժման հետ: Այս մասին հայտարարել են Հոլանդիայի, Իռլանդիայի և Լատվայի ԱԳՆ ղեկավարները ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների մակարդակով նիստի ժամանակ. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հոլանդիան քննադատել է Թուրքիայի գործողությունները և էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա: Այժմ ԵՄ-ն նույնը պետք է անի: Մենք համարում ենք, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը: Ոչ ոք դրա իրավունքը չունի»,- նշել է Հոլանդիայի ԱԳՆ ղեկավար Սթեֆ Բլոկը:
Հավանական սահմանափակումների մասին է հայտարարել նաև Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Սայմոն Քուվենին:
Նշվում է, որ ԵՄ նախարարները քննարկելու են ոչ միայն Անկարայի գործողություններն ընդդեմ քրդերի, այլև Կիպրոսի ջրերում անօրինական գործողությունները:
Նշենք, որ օրեր առաջ Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել էին, որ դադարեցնում են Թուրքիա զենք մատակարարումը, քանի որ դրանք կիրառվում են Սիրիայի դեմ ռազմական գործողություններում: