|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հունաստանը կշարունակի պնդել, որ Թուրքիայի նկատմամբ զենք մատակարարելու էմբարգո սահմանվի. հայտնում է Greek Military Portal–ը։
Աթենքի հիմնական գլխացավը գերմանական Type 214 սուզանավն է, որը պետք է հավաքվի Թուրքիայում: Եվ՛ Միցոտակիսը, և՛ Դենդիասը բազմիցս քննարկել են այս հարցը Անգելա Մերկելի հետ:
Այնուամենայնիվ, Բեռլինը (և ոչ միայն Բեռլինը) չի ցանկանում էմբարգո սահմանել՝ հնարավոր տնտեսական կորուստների պատճառով: Հույներն այդ վախերն անհիմն են համարում։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարը բացատրում է, որ հոկտեմբեր ամսից Անկարային «հնարավորություն է տրվել որոշելու՝ համագործակցել կամ շարունակել ագրեսիան»:
Այս շաբաթ Բրյուսելում տեղի կունենա ԵՄ գագաթնաժողով, որի ընթացքում Միցոտակիսը կրկին կփորձի համոզել հավաքվածներին՝ պատժամիջոցներ կիրառել դեռ չկողմնորոշված Թուրքիայի դեմ: