կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-27 14:13
Քաղաքական

Բորիս Ջոնսոնը կողմ է արտահայտվել հետաքննությանը՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար

Բորիս Ջոնսոնը կողմ է արտահայտվել հետաքննությանը՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը համաձայնել են նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար միջազգային հետաքննության անհրաժեշտության շուրջ. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝  կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարությանը հղումով, որը տարածվել է երեքշաբթի Ջոնսոնի եւ Հեբրեյեսուսի Հեբրիուսի զրույցից հետո։

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. «Վարչապետը եւ դոկտոր Թեդրոսը համաձայնության են եկել կորոնավիրուսի բռնկման աղբյուրը բացահայտելու համար անկախ հետաքննություն անցկացնելու կարեւորության շուրջ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հաշվի առնել անցյալի փորձը եւ կանխել հետագա համավարակները»։

Հավելվում է՝ երեքշաբթի Ջոնսոնը խոսել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ ընդգծելով, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է վիրուսի դեմ միջազգային պայքարի համակարգմանն ուղղված ՄԱԿ-ի եւ ԱՀԿ ջանքերին:

ԱՀԿ-ի 73-րդ նստաշրջանն անցկացվել է հեռակոնֆերանսի միջոցով մայիսի 18-19-ը Ժնեւում: Դրա արդյունքում բանաձեւ էր ընդունվել, որը, մասնավորապես, կոչ է անում գնահատել միջազգային արձագանքման միջոցները համավարակին: