|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը երկուշաբթի դեմ է արտահայտվել Հունաստանի պահանջին՝ զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Արևելյան Միջերկրական ծովում շարունակվող լարվածության ֆոնին:
«Ես ռազմավարական առումով ճիշտ չեմ համարում Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու պահանջը: Դա հեշտ չէ անել ՆԱՏՕ-ի գործընկերոջ դեմ: Մենք տեսանք, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան հեշտությամբ հրթիռներ է գնել Ռուսաստանից, քանի որ չէր կարող դրանք գնել ԱՄՆ-ից»,- ասել է Մաասը Deutsche Presse-Agentur-ին տված հարցազրույցում:
Գերմանացի նախարարը նաև հույս է հայտնել, որ Արևելյան Միջերկրական ծովում վեճերը կլուծվեն դիվանագիտական ուղիներով:
«Իհարկե, մենք դեռ հավատում ենք, որ հակամարտությունը լուծում ունի, և որ մեզ հարկավոր չէ ընդմիշտ հեռացնել ՆԱՏՕ-ի մեր գործընկերոջը զենքի ոլորտում համագործակցությունից», - շեշտել է նա: