Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեկ մեզ էին ուղարկել մի ձեռագիր դիմում, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցության 7 պատգամավոր պատրաստվում են խմբակցությունից դուրս գալ և կուսակցություն ստեղծել՝ «ի շահ ժողովրդի»։ Գրության մեջ նշված էին անուն-ազգանուններ և ստորագրություններ, բայց փոքրիկ զննությունից, ապա ստորագրողների հետ զրույցներից պարզեցինք, որ այն կեղծ է։ Օրվա մեջ մի քանի այլ աղբյուրներից էլ ստացանք այդ թղթիկը։
Աղբյուրը պնդում էր, որ երկուշաբթի դիմումը հրապարակվելու է։ Հետո մեզ իշխանական աղբյուրից զգուշացրին, որ առաջիկայում նման «ուտեչկաներ» շատ են լինելու։
Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են, որոնց խփելու են «ֆեյք-նյուզերի» հողի վրա։ Եվ հիմա որոշ «մուտիլովշչիկներ» փորձում են «սարքել» ԶԼՄ-ների գլխին, որ մամուլի դեմ քայլեր ձեռնարկելու միջավայր ձևավորեն ու գործի անցնեն»,-գրում է թերթը: