|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երկու ամիս առաջ ահազանգել էի, որ Աշոցք համայնքի Թորոսգյուղ բնակավայրում գայլերը հոշոտել են գյուղացիների ոչխարներին։ Ահազանգից անմիջապես հետո գրավոր դիմել էի ինչպես Աշոցքի համայնքապետարանին, այնպես էլ Շիրակի մարզպետին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Օրերս ստացա Շիրակի մարզպետից պատասխան, որն ուղղակիորեն խայտառակություն կարելի է անվանել։ Պատասխանի համաձայն՝ հարցն իբր քննարկվել է Աշոցքի համայնքապետարանի ընդլայնված խորհրդակցության ժամանակ, և դրա լուծման առաջարկվող տարբերակներն ուղղակի զավեշտալի են։
Գյուղացիներին առաջարկվել է՝
- հորդորել ամրացնել գոմերը,
- հարակից տարածքներում անցկացնեն փշեր և ցանցեր։
Ահա սա է պետական մոտեցումը գյուղական համայնքի բնակչի խնդիրներին։ Փոխանակ ձեռնարկվեն կանխարգելիչ և աջակցող իրական քայլեր՝ գյուղացիներին առաջարկում են պայքարել գայլերի դեմ սեփական միջոցներով՝ փշերով ու ցանցերով։
Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ քանի դեռ կառավարական կառույցները միայն ձևացնում են, թե արձագանքում են, իրական խնդիրները շարունակում են խորանալ։ Գյուղացու անվտանգությունը, գույքի պաշտպանությունը և ապրուստի միջոցը չպետք է դրվեն հեգնական առաջարկների հույսին։
Կրկին կոչ եմ անում՝ ՏԿԵ նախարարությանը, մարզային և համայնքային իշխանություններին՝
- անհապաղ վերանայել մոտեցումները,
- իրականացնել վերահսկողական աշխատանքներ,
- ու սկսել գործել՝ ոչ թե միայն արձագանքել։
Գյուղացու կողքին կանգնելը ձեր պարտականությունն է, ոչ՝ ցանկության հարց։