Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերին Լարսի անցակետում կուտակումների, հերթերի հարցը չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ այս հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է, բեռնված մեքենաների մեծ մասը մնացել է հերթի մեջ, հանրապետությունում մոտ մեկ շաբաթ եգիպտացորենի դեֆիցիտ էր:
Թեպետ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, թե անցակետը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմին, բեռնափոխադրողները, սակայն, պնդում են՝ մեքենաները 4-5 օր է՝ կանգնած են հերթի մեջ: Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը, որ գալիս էր Հայաստան, այդ ժամանակ Լարսը բաց էր, խնդիր չկար, բայց 7-8 օր կանգնած մնացին մեքենաները: Հերթը մեծ էր, դժվար էին անցնում»:
Բեռնափոխադրող ընկերություններից մեկից էլ դժգոհում են. «Դրական տեղաշարժը ո՞րն է, որ 5 օրվա փոխարեն 4 օր ենք հերթի մեջ կանգնո՞ւմ: Ենթադրենք 50 կմ հերթը դարձել է 30 կմ, բայց հարցը չի լուծվել»»,-գրում է թերթը: