|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Տևական ժամանակ է, ինչ Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարները առաջ չեն շարժվում», - հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն ու մանրամասնում․
«Ծանրաբեռնվածությունը այս անգամ պայմանավորված է Ֆիտոսանիտարիայի մանրամասն զննմամբ։
Մեր տեղեկություններով, մի քանի բեռնատար արդեն ետ է վերադարձել, իսկ մոտ 200 բեռնատար հերթում սպասում են։
Զննումը միանգամայն հասկանալի է, սակայն այն չպետք է հանգեցնի խնդիրների, որոնց պատճառով տնտեսվարողները ֆինանսական վնասներ կկրեն։
Հարցի վերաբերյալ պատրաստվում եմ գրություն ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը։ Որքան ժամանակ է առկա է խնդիրը, իսկ պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ»։