|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վերին Լարսի անցակետում լարված իրավիճակ է ստեղծվել հեղեղումների պատճառով. ողողվել է դաշնային մայրուղին, հաղորդում է «Ալանիա» պետական հեռուստառադիոընկերությունը։
Հյուսիսային Օսիա-Ալանիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն թելեգրամի իր ալիքում հայտնել է, որ տեղում արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտագնա նիստ է անցկացվել: Պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ զննել են վտանգավոր տարածքը։
«Ճանապարհը սպասարկում է «Ռոսավտոդորը»։ Կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում։ Հետեւում ենք իրավիճակին։ Մասնագետների գնահատմամբ՝ մոտակայքում գտնվող բնակավայրերի համար վտանգ չկա»,-գրել է նա։