Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայ բեռնափոխադրողները Վերին Լարսում ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել: Ավելի քան մեկ շաբաթ է՝ այստեղ հերթերի ծայրը չի երևում: Արտահանման մթերքը փչանում է բեռնատարներում:
«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն ասել է. «Լարսը բաց է, ուղղակի մեծ հերթեր են, շատ դանդաղ են շարժվում: Ինչ-որ մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են նայում, ստուգում: Նախկինում էլ էին նայում, բայց այդքան շատ չէին մանրանում»:
Քաղաքական, թե տնտեսական է հարցը, արտահանողներին քիչ է հետաքրքրում. մթերքը, միրգը փչացավ փակուղու առաջ կկանգնեն: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է նաև, որ շինարարությունում կիրառվող, ՌԴ-ից ներկրվող փայտն էլ 20 հազ. դրամով թանկացել է: Դրանք տեղափոխող բեռնատարներն էլ Վերին Լարսի անցակետում կանգնած են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։