|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ի լրումն ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Վերին Լարսի անցակետում շարունակում է մնալ մոտ 50 ՀՀ քաղաքացի. տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչության կողմից տեղում կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քաղաքացիներին վրաններ տրամադրելու, սննդով ու ջրով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով:
Նշենք, որ հուլիսի 4-ին նախատեսվում է Վերին Լարսի անցակետ մեկնած Դոնի-Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ ԱԻՆ նախարարության Հյուսիսային Օսիայի տարածքային վարչության ղեկավարության հետ՝ հետագա քայլերի համաձայնեցման նպատակով:
Հավելենք, որ ս/թ. հուլիսի 2-ին Դոնի-Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կրկին հաղորդագրությունների միջոցով մոտ 6 հազար հասցեատիրոջ իրազեկել է Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի մասին՝ հորդորելով զերծ մնալ դեպի անցակետ երթևեկելուց: Նշյալ բովանդակությամբ թվով 14 հազ. հաղորդագրություն տարածվել է նաև հունիսի 23-ին:
Հայտնում ենք նաև, որ ք. Սոչիում ՀՀ հյուպատոսարանի աջակցությամբ այս օրերին կազմակերպվել է նաև ՀՀ Սփյուռքի նախարարության ամառային ծրագրերով Սոչիի ծովափնյա հանգստավայրեր մեկնած հայաստանցի երեխաների վերադարձը Հայաստան: Սոչիում ՀՀ հյուպատոսարանի աջակցությամբ հայաստանցիների ևս մեկ խումբ՝ բաղկացած 15 երեխայից և մեկ ուղեկցողից, հուլիսի 8-ին Սոչիի օդանավակայանից կտեղափոխվի Հայաստան:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ մինչև իրավիճակի ամբողջական կարգավորումը զերծ մնալ դեպի Ռուսաստան-Վրաստան ավտոմայրուղու Վերին Լարսի անցակետ երթևեկելուց: