| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ»-ը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետը 3 ժամանոց փակ գաղտնի հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ: Թեև պաշտոնապես հայտարարվեց, որ խոսվել է Ամուլսարի, ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների, ԵԱՏՄ համաժողովի, ներքաղաքական հարցերի և ՍԴ նախագահի ապագայի մասին, այնուամենայնիվ, այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Նախ տեղեկացանք, որ վարչապետին հարց տալու հերթագրվողները շատ են եղել, դրա համար 2 ժամ նախատեսված նիստը 3 ժամից ավել է տևել:
Փաշինյանն ասել է, որ առաջիկայում Ամուլսարի մասով գործընթացներ են լինելու, և պատգամավորները պետք է խորը ուսումնասիրեն խնդիրը, համախմբվեն ու միասնական տեսակետ հայտնեն: Խոսվել է, որ ՀՀ ոստիկանական համակարգը պետք է գլխիվայր շուռ տալ, քաղաքային ոստիկանություն հիմնել, բաշխել պատասխանատվությունը, որպեսզի ոստիկանապետի ձեռքում կենտրոնացած չմնա ողջ համակարգը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։