| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մայիսի 15-ին, ժամը 00:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շրջվել է «Մալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելն, ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել մոտակա բաց դիտահորի կափարիչը: