կարևոր
4765 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-04 20:30
Հասարակություն

Ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել. գեներալը գնացել էր անձամբ պարգևատրելու․ Սենոր Հասրաթյան

Ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել. գեներալը գնացել էր անձամբ պարգևատրելու․ Սենոր Հասրաթյան

Եթե հիշողությունս չի դավաճանում, այս լուսանկարը կատարվել է 2017թ. փետրվարին՝ Ապրիլյան քառօրյա առճակատումից, գրեթե, մեկ տարի անց: Այս մասին գրում է ԱՀ ՊԲ ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը։

«ՊԲ հրամանատարն այցելել էր Մարտունու պաշտպանական շրջանի այն մարտական դիրքը, որտեղ օրեր առաջ թշնամին ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն հանդիպելով հայ զինվորների վճռական հակահարվածին, զոհեր ու վիրավորներ տալով՝ հետ է շպրտվել... Գեներալը գնացել էր անձամբ պարգևատրելու և իր երախտագիտությունը հայտնելու մարտական առաջադրանքը փայլուն կատարած զինվորներին...

Դա եղել է հինգ տարի առաջ, երբ և՜հրամանատարն էր իր տեղում, և՜ զինվորն էր ինքնավստահ, և՜ առաջնագիծն էր անառիկ... Այսօր, ցավոք, ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել... Այսօր, «շնորհիվ» պետական ու ռազմական գործից անտեղյակ մի քանի պատահականությունների, մենք պարտադրողից դարձել ենք կամակատար...»,- գրել է Հասրաթյանը։