|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
« Ներկայում գործող կարգավորումներով, մի շարք իրավախախտումների մասով, ոստիկանությունն արձանագրում է իրավախախտումը, կազմում է արձանագրություն, սակայն տուգանք չի կարող կիրառել, այլ պետք է դիմի դատարան․ հիմա դուք առաջարկում եք, մի շարք դեպքերով, հենց անմիջապես ոստիկանն ինքը կիրառի տուգանք և եթե քաղաքացին համաձայն չէ՝ դիմի դատարան։ Այդպիսի իրավախախտումները վերաբերվում են, ըստ էության, քաղաքական որոշակի իրավունքների իրացմանը, մասնավորապես, հավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգի խախտմանը, որը դուք, փաստորեն, գլխիվայր շուռ եք տալիս և ասում՝ չէ, ոստիկանը թող տուգանի հավաքների կազմակերպիչներին, մասնակիցներին։ Ոստիկանությունն առանց դա էլ ունի հարկադրանքի միջոցներ, հիմա ասում եք՝ ոստիկան ինքդ որոշիր որն է օրինական պահանջը, կիրառի, մի հատ էլ՝ տուգանի»,-ԱԺ-ում ընթացքող քննարմանը նման դիտարկուներով դիմեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։