Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր` օգոստոսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում` հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բնակիչ, 38-ամյա Սամսոն Ծատուրյանը Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դեպի Ճամբարակ ընթանալիս իր վարած Opel մակնիշի 35 ԼP 907 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել սահքի մեջ և մոտ 250 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղանքը բավականին դժվարանցանելի է եղել և փրկարարները 1 կմ –ից ավել պատգարակով տեղափոխել են դին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տավուշի բաժնի օօպերատիվ խումբը` բաժնի պետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վաշտի հարամանատարն ու Տավուշի ոստիկանապետը մահացածին Ճանբարակի շտապօգնության բժիշկների և հրշեջների հետ տեղափոխել են Ճանբարակի հիվանդանոց: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեցից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` ավագ քննիչ Մերուժան Գալստյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարում էր քննչական աշխատանքները:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ս. Ծատուրյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա և ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի: Հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ եթե նշված հատվածում պատկան մարմինները տեղադրեին արգելապատնեշներ, ապա հնարավոր էր, որ ավտոմեքենան բախվեր արգելապատնեշներին և այն գլխիվայր շրջվելով չէր հայտնվի դաշտում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում