Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում` հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 07:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտասի շուկայի մոտ, Էլմիրա Մանյանը իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով կանանցից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը նախ՝ տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները թիվ 37 երթուղային տաքսու միջից են իջել և փողոցը չթույլատրելի հատվածով անցել են, ինչից հետո էլ տեղի է ունեցել վրաերթը՝ այն դեպքում, երբ կանգառի մոտ կա ստորգետնյա անցում:
Տրոլեյբուսի վարորդն էլ ասում էր, որ ինքը մահացածին չի հարվածել, այլ վիրավորին, իսկ նա վազել և վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Է. Մանյանը աշխատում է Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում՝ որպես տրոլեյբուսի վարորդ:
Մանրամասները` սկզբնաղբյուրում