|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մայիսի 20-ին, ժամը 15:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյաց փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի շենքի առաջին հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի մասնաշենքի գիտատեխնիկական գրադարանի գրապահոցի ներքնահարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:56-ին:
150 քմ տարածքում ամբողջությամբ այրվել են արտադրական հաստոցներ՝ 15 հատ և կենցաղային իրեր:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: