| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 12-ին, ժամը 00:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում «BMW 315» մակնիշի 35 MF 705 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ՝ 1990 թ. ծնված Ա. Վ.-ը և 1992 թ. ծնված Ա. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: